Sony-ն Ռուսաստանում փակել է PlayStation Store-ը: Հայ օգտատերերը ևս տուժել են

Sony-ն փակել է PlayStation Store-ի մուտքն ու մի շարք այլ գործառույթներ Ռուսաստանում, սակայն իրականում փակել է մուտքը նաև Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի և այլ երկրների համար: Բանն այն է, որ PlayStation-ի նոր պրոֆիլ գրանցելուց ցանկում չկան վերոնշյալ երկրները և օգտատերերը ստիպված Ռուսաստան են նշել: Այսինքն հնարավոր չի նոր խաղեր գնել, ինչպես նաև PS Plus բաժանորդները չեն կարողանա վերցնել ամսական անվճար խաղերը: Տվյալ պահին PS Plus բաժանորդները կարողանում են օգտվել օնլայն ռեժիմից: Sony-ն Ռուսաստանում չի վաճառի նաև նոր PlayStation-ներ և խաղերի սկավառակներ: