ԵԱՏՄ-ում առցանց անմաքս առևտրի շեմը 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո

Ամսաթիվ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո:

Այն կգործի  մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը։

Այն դեպքում, երբ ծանրոցի արժեքը գերազանցում է 1000 եվրոն, կամ դրա քաշը կազմում է ավելի, քան 31 կգ, անհրաժեշտ կլինի վճարել մաքսատուրք` պատվերների արժեքի 15 %  չափով, բայց ոչ պակաս, քան 2 եվրո՝ 1 կգ համար: 

ԵՏՀ խորհրդի կողմից ընդունված որոշումը թույլ կտա աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների  այն քաղաքացիներին, որոնք անձնական օգտագործման ապրանքներ են պատվիրում արտասահմանյան ինտերնետ-խանութներում, միաժամանակ՝ խուսափել ապրանքների դեֆիցիտից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն