Kickstarter-ում հայտնվել է թափանցիկ վահանակ, որը անտեսանելի է դարձնում ետևում գտնվող մարդկանց


Բրիտանական Invisibility Shield Co. ընկերությունը Kickstarter քրաուդֆանդինգային հարթակում ներկայացրել է թափանցիկ վահանակ, որը անտեսանելի է դարձնում ետևում գտնվող մարդկանց:
Տվյալ պահին ստեղծվել են 25 նմանատիպ վահանակներ և հեղինակները Kickstarter-ում գումար են հավաքում, որպեսզի այս նախագիծը կյանքի կոչեն և վահանակը հասանելի դարձնեն բոլորի համար: Այս պահին հավաքվել է ավելի քան $156.000:




Վահանակները հասանելի են տարբեր չափսերով և բականին թեթև են հեշտ տեղափոխելու համար: Վահանակները ստեղծված են հատուկ լինզաներով, որոնք թեքում են լույսի ուղղությունը:
