Apple-ը ներկայացրեց Tap to Pay գործառույթը, որը թույլ է տալիս iPhone-ին անհպում վճարումներ ընդունել
Ամսաթիվ
Apple ընկերությունը ներկայացրեց iPhone-ի Tap to Pay գործառույթը, որը թույլ է տալիս ընկերություններին Apple Pay-ով կամ այլ ծառայությունով վճարումներ ընդունել iPhone-ի միջոցով (iOS հավելվածներով): Այսինքն՝ iPhone-ը օգտգործվելու է որպես անհպում վճարումներ ընդունող NFC տերմինալ, եթե ընկերությունն իր iOS հավելվածում ներդնի Tap to Pay գործառույթը: Այս գործառույթն աշխատելու է ինչպես iPhone/Apple Watch սարքերի դեպքում, այնպես էլ անհպում քարտերի: Այս գործառույթը հասանելի կդառնա ԱՄՆ-ում այս տարվա վերջում: