SkyTerminal` առաջին կրիպտո տերմինալը Հայաստանում
Ամսաթիվ
Վերջին տարիներին, թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, ողջ աշխարհում լայն կիրառություն են գտել կրիպտոարժույթները և շարունակում են զարգանալ` ակտիվորեն ընդլայնելով կիրառության ոլորտները։ Այս պահին ամբողջ աշխարհում մոտ 114մլն մարդ հանդիսանում է կրիպտոյի սեփականատեր։ Այս ամենին զուգընթաց, առաջադեմ երկրներում սկել են լայն կիրառություն ունենալ կրիպտոարժույթներ գնող և վաճառող սարքերը, որոնց քանակը օրեցօր աճում է։ Ամբողջ աշխարհում դրանց թիվը հասնում է 33,800-ի, որից միայն 32,000 հատն ԱՄՆ-ում է։ Այս պահին ՀՀ-ում արդեն իսկ գործում է նմանատիպ կրիպտո տերմինալ, որը տեղադրվել է SkyLabs-ի կողմից։
SkyLabs-ը էկոհամակարգ է, որի նպատակն է կրիպտոարժույթները հասանելի դարձնել բոլորին:
SkyLabs-ի առաջին պրոդուկտը SkyTerminal-ն է՝ Հայաստանում առաջին կրիպտո ինքնասպասարկման տերմինալը: Տերմինալը թույլ է տալիս օգտատերերին անմիջապես գնել և վաճառել իրենց կրիպտո ակտիվները: Գործարքները կատարվում են ՀՀ դրամով, որն ավելի է հեշտացնում կրիպտոարժույթներ ձեռք բերելու ընթացքը։ SkyTerminal-ն այս պահին սպասարկում է Bitcoin, Ethereum և USDT արժույթները, սակայն շուտով սպասվում են նաև ավելացումներ։
SkyWallet-ը հատուկ կրիպտո դրամապանակ է, որն օգտագործվում է օգտատերերի կրիպտո ակտիվները պահելու համար, և թույլ է տալիս օգտատերերին ակնթարթորեն վաճառել և գնել ակտիվներ SkyTerminal-ի միջոցով: SkyWallet-ը շատ պարզ և հարմար գործիք է, որը կարելի է ակտիվացնել մի քանի րոպեում https://skylabs.am կայքի միջոցով։
Այժմ Երևանի տարածքում տեղադրված է մեկ տերմինալ, բայց կազմակերպությունը նախատեսում է ավելացնել դրանց քանակը։
Տերմինալն այս պահին տեղադրված է Ազատության 24/15 հասցեում` Բիզնես Պլազա կենտրոնի առաջին հարկում։
Միացեք SkyLabs-ի Telegram-յան էջին հետաքրքիր առաջարկների և հետագա թարմացումների համար՝ https://t.me/SkyTerminal