Samsung-ը ցուցադրեց հեռուստացույցների նոր ինտերֆեյսը, ինչպես նաև արևից և ռադիոալիքներից լիցքավորվող վահանակը

Ամսաթիվ

CES 2022 միջոցառման շրջանակներում Samsung ընկերությունը  ցուցադրեց հեռուստացույցների 2022թ. մոդելներում հայտնվող նորույթները: Նախևառաջ փոխվելու է հեռուստացույցի համակարգի ինտերֆեյսը: Համակարգը շարունակելու է մնալ Tizen, սակայն արտաքնապես այն նմանեցվել է Apple TV կամ Android TV ինտերֆեյսին: Առաջին էջի վրա ցուցադրվելու են տարբեր սթրիմինգային ծառայություններն ու խորհուրդ տրվող կոնտենտները: Բացի այդ, նոր համակարգում ներդրվելու են նաև խաղային ծառայությունները: Օրինակ հասանելի են լինելու Nvidia GeForce Now և Google Stadia ամպային ծառայությունները, որոնցում օգտատերերը բաժանորդագրվելով կարող են հեռուստացույցի վրա խաղալ ժամանակակից խաղերը: Նշվում է, որ համակարգն ավտոմատ ճանաչում է HDMI-ին միացված խաղային կոնսոլը և դրա գեյմփադը, ինչը թույլ է տալիս նույն գեյմփադը օգտագործել նաև ամպային խաղերում: 

Նոր համակարգում ներդրվելու է նաև NFT թվային լիցենցիաներ գնելու գործառույթ, ինչը թույլ կտա կատարել գործարքներ անմիջապես հեռուստացույցի միջից:

Samsung-ը ներկայացրեց նաև նոր հեռակառավարման վահանակ, որը լիցքավորվում է արևի էներգիայից կամ տան լուսավորությունից: Վահանակը լիցքավորվում է նաև շրջակայքում առկա ռադիոալիքներից (օրինակ WI-FI մոդեմից): Բացի վերընշված տարբերակները, վահանակը լիցքավորվում է նաև USB-C տարբերակով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն