Ներկայացվեցին Redmi Note 11 սմարթֆոնների գլոբալ մոդելները: Մեկնարկային գինը 179$

Ամսաթիվ

Xiaomi ընկերությունը հատուկ միջոցառում անցկացրեց և ցուցադրեց Redmi Note 11 սմարթֆոնների գլոբալ շուկայի տարբերակները: Ընդհանուր ցուցադրվեց 4 մոդել, որոնք չինական տարբերակներից մի փոքր տարբերվում են:


Redmi Note 11 Pro սմարթֆոնը հասանելի է սովորական և 5G տարբերակով և չինական Pro մոդելից տարբերվում են պրոցեսորներով: Բազային Pro տարբերակում տեղադրված է Helio G96, իսկ 5G տարբերակում՝ Snapdragon 695: Մնացած պարամետրերով սմարթֆոնները չեն տարբերվում և դրանց մասին կարող եք կարդալ բլոգի նախորդ գրառումներից մեկում:


Մյուս երկու նոր մոդելները կոչվում են Redmi Note 11 և Note 11S: Դրանք նույնպես հանդիսանում են չինական Note 11-ի գլոբալ տարբերակները Այստեղ նույնպես տարբերությունը պրոցեսորների մեջ է: Dimensity 810-ի փոխարեն բազային տարբերակում օգտագործվում է Snapdragon 680, իսկ 11S տարբերակում՝ Helio G96:


Բոլոր գլոբալ մոդելները աշխատելու են  MIUI 13 ինտերֆեյսով: Redmi Note 11-ի ամենացածր մոդելի գինը 179 դոլար է: Սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի հունվարի 28-ից և AliExpress-ում սկզբնական շրջանում կլինեն զեղչված գներ: 


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն