Microsoft-ը գնում է Activision Blizzard խաղային ստուդիան ռեկորդային 68,7 մլրդ դոլարով
Microsoft ընկերությունը հայտնում է, որ գնում է Activision Blizzard խաղային ընկերությունը: Գործարքի գինը գնահատվում է 68.7 միլիարդ դոլար, ինչը ռեկորդային է Microsoft-ի համար: Հիշեցնեմ, որ անցած տարի Microsoft-ը գնեց ZeniMax Media (Bethesda) խաղային ընկերությունը 8.1 մլրդ դոլարով: Մինչ այս Microsoft-ի ամենաթանկ գնումը LinkedIn սոցցանցն էր՝ 26.2 մլրդ դոլարով:
Activision Blizzard-ի խաղերը ավելացվելու են Xbox Game Pass և PC Game Pass ծառայություններում: Activision Blizzard-ին են պատկանում Tony Hawk, Spyro, Diablo, Overwatch, Candy Crush, World of Warcraft, Crash Bandicoot, Guitar Hero, Call of Duty և այլ հայտնի խաղեր:
Հիշեցնեմ նաև, որ օրեր առաջ Take-Two խաղային ընկերությունը գնեց Zynga-ին 12.7 մլրդ դոլարով: Համեմատության համար նշեմ նաև, որ Facebook-ը գնել էր Instagram-ը 1 մլրդ-ով, WhatsApp-ը՝ 19 մլրդ-ով: Իսկ Google-ը գնել էր Motorola-ն 12.5-ով: 2015թ.-ին Dell-ը գնել էր EMC-ն 67 մլրդ-ով: