Garmin-ը ներկայացրեց Fenix 7 և Epix Gen 2 սմարթ ժամացույցները
Ամսաթիվ
10 տարիների ընթացքում, ինչ Գարմինը սկսեց Fenix շարքի արտադրությունը, Fenix-ը իր դիզայնի և ֆունկցիոնալ հատկությունների շնորհիվ կարողացավ իր ուրույն տեղը գրավել բոլոր սմարթ ժամացույցների կողքին՝ լինելով լավագույն թոփ սանդղակում ամբողջ աշխարհում։ Եվ այժմ Գարմինը, հոբելյանական 10-րդ տարում, ներկայացնում է Fenix-ի նոր 7-րդ սերիան։
Fenix 7 սերիան առանձնանում է․
• Ինտերֆեյսով
• Մարտկոցի աշխատանքով
• Պրեմիում նյութերի օգտագործմամբ
• Բարելավված ֆունկցիոնալությամբ
Ինտերֆեյսը բավականին ծանոթ կլինի Fenix 6-ի օգտատերերին․ 5 կոճակով կառավարման հնարավորություն, միաժամանակ հավելյալ թաչսքրին հնարավորություն, ինչը ակտիվության ընթացում փակվում է՝ պատահական հպումներից խուսափելու համար։ Թաչսքրին համակարգը կարող եք անջատել երբ կամենաք, կախված ձեր գործունեությունից։
Ինչ վերաբերում է մարտկոցի աշխատանքին, ապա պետք է նշել, որ այս տեսանկյունից մեծ աշխատանք է կատարվել, որտեղ տպավորիչը այն է, որ Garmin-ին հաջողվել է հետևողականորեն պահել քաշը՝ միաժամանակ զգալիորեն մեծացնելով մարտկոցի կյանքը և բարելավել էկրանի պարամետրերը: Հատկանշական է հավելել, որ Գարմինը առաջին անգամ Fenix-ում օգտագործեց Fenix 7 Sapphire Solar տեխնոլոգիան, որը արևից էներգիա է ստանում օրվա ընթացքում՝ ժամացույցի մարտկոցը լիցքավորելու համար: Իհարկե պետք է ժամացույցը ժամանակ առ ժամանակ դնել լիցքավորման, սակայն արևային ապակին զգալիորեն երկարացնում է մարտկոցի աշխատանքը: Միաժամանակ, Գարմինը նոր սերիայում հրաժարվել է Amoled էկրանի օգտագործումից՝ մարտկոցի աշխատանքը խնայելու համար։
Fenix 7-ը հագեցած է ժամանակակից նորագույն տեխնոլոգիայի օգտագործմամբ, ներկառուցված նոր ֆունկցիոնալ ծրագրերով։ Թարմացված և կարևոր փոփոխությունների շարքում պետք է նշել․
•սենսորային տվիչների փոփոխությունը, GPS-ի ճշգրտությունը, ինչի շնորհիվ ստացվող տվյալները ավելի ճիշտ են և հուսալի՝ համեմատած Fenix 6-ի։
•Fenix 7X մոդելում առկա է հավելյալ լուսադիոդային լապտեր, որն ունի նաև հատուկ ռեժիմ վազորդների համար, ինչի արդյունքում այն սինխրոնանում է վազքի արագության հետ՝ ձեզ տեսանելի դարձնելու համար։
Բայց սա ամենը չէ․ Գարմինում տեղի ունեցած ամենամեծ զարգացումը և, հավանաբար, ամենամեծ անակնկալը Epix-ի երկրորդ սերնդի ժամանումն է: Նոր ժամացույցն ունի Fenix 7 ողջ ներուժը, հագեցած է շատ ավելի վառ AMOLED էկրանով։ Այս մոդելը կգնահատեն այն գնորդները, ովքեր սպորտային ֆունկցիոնալից բացի ցանկանում են առօրյա կրմանաը հարմար գեղեցիկ ժամացույց։
Ժամացույցների այս նոր տեսականին շուտով հասանելի կլինի նաև Հայաստանում։