Հաքերներին հաջողվել է «ջարդել» PlayStation 4-ի համակարգը
Ամսաթիվ
SpectreDev, Chendochap և Znullptr հաքերային խմբերին հաջողվել է «ջարդել» PlayStation 4 խաղային կոնսոլի համակարգը և այնտեղ տեղադրել խաղեր: Հաքերները կարողացել են ջարդել PlayStation 4-ի ծրագրային ապահովման 9.0.0 տարբերակը, որը թողարկվել էր այս տարվա սեպտեմբերին: Զավեշտալին այն է, որ հաքերների կարծիքով իրենց ստեղծած կոդը կաշխատի նաև PlayStation 5 կոնսոլների վրա, սակայն նրանք այս պահին չունեն PlayStation 5,որպեսզի կարողանան փորձարկեն: Նշեմ նաև, որ այս նորությունից հետո Sony-ն թողարկել է PlayStation 4 համակարգի 9.0.3 թարմացումը, որտեղ հավանաբար ուղղել է բացթողումը:
SpectreDev, Chendochap և Znullptr հաքերային խմբերի ստեղծած կոդն ու դրա մասին ինֆորմացիան կարող եք տեսնել այստեղ:9.👀 (awesome work by chendochap & @Znullptr) pic.twitter.com/ME12bLyu3C
— Specter (@SpecterDev) December 13, 2021