Яндекс-ի Алиса ձայնային օգնականն արդեն կարողանում է շշուկով խոսել
Ամսաթիվ
Яндекс-ի Алиса ձայնային օգնականն այսուհետև շշուկով կպատասխանի, եթե օգտատերը նրան դիմի շշուկով: Սա նախևառաջ օգտակար է այն դեպքում, երբ որևէ գործողություն անելուց չեք ցանկանում արթնացնել կողքի մարդկանց: Շշուկը ցածր ձայնից տարբերելու համար Алиса-ի արհեստական բանականությունը լսել է մի քանի ժամանոց ձայնագրություններ: Алиса-ն կարողանում է նաև բարձր տոնայնությամբ խոսել (օրինակ առավոտյան ծրագիրը ներկայացնելուց): Հիշեցնեմ, որ շշուկով խոսելու ռեժիմ կա նաև Amazon-ի Alexa ձայնային օգնականում: