Ինչպես Windows 11-ում վերադարձնել TaskBar-ի Drag&Drop գործառույթը

Ամսաթիվ

Windows 11-ի բետա և ստաբիլ տարբերակներում բացակայում է մի չափազանց օգտակար գործառույթ, որը հասանելի էր նախորդ Windows-ներում: Եթե օրինակ Windows 10-ում կամ 7-ում տեքստային ֆայլը քաշեք TaskBar-ի վրա տեղադրված Notepad ծրագրի վրա (որը կարող է տվյալ պահին լինել փակված կամ ծալված), ապա ավտոմատ Notepad-ում կցուցադրվի այդ տեքստային ֆայլը: Այս գործառույթն աշխատում է գրեթե բոլոր ֆայլերի ու ծրագրերի համար (օրինակ լուսանկարը բացել Photoshop-ով,ֆայլը ուղարկել Տելեգրամով և այլն): Այս գործառույթն աշխատում է նաև File Explorer-ի համար: Այսինքն կարող եք ֆայլը քաշել TaskBar-ում բացված թղթապանակի նշանի վրա և այն կտեղադրվի այդ թղթապանակում:

Ցավոք Windows 11-ի TaskBar-ը չունի Drag&Drop գործառույթը: Ընդ որում Windows 11-ում նույնիսկ հնարավոր չի ծրագրի նշանը քաշել և տեղադրել TaskBar-ի վրա: Փոխարենը պետք է աջ քլիք անել ծրագրի վրա և սեղմել Pin to TaskBar մենյուն: 

GitHub-ում բաց ծրագրային կոդով տեղադրվել է մի փոքր ծրագիր, որը թույլ է տալիս ֆայլերը մկնիկով քաշել և բացել Taskbar-ի վրա տեղադրված ծրագրերով: Այդ ծրագիրը գրված է c++ լեզվով: Ծրագիրը Windows-ի ռեգիստրում կամ կարգավորումներում ոչինչ չի փոխում: Այն պարզապես առանձին աշխատող պրոցես է, որը հայտնաբերում է TaskBar-ի վրա Drag&Drop գործողությունը և մկնիկի տակ գտնվող ծրագրով բացում է ֆայլը:

Ծրագրից օգտվելու համար պետք է ընդամենը ներբեռնել exe ֆայլը և աշխատացնել:  Նշեմ նաև, որ որոշ անտիվիրուսներ այս ծրագիրը ճանաչում են որպես վտանգավոր ծրագիրը, սակայն ինչպես արդեն նշեցի այն բաց ծրագրային կոդով է և ոչ մի վնասակար կոդ չկա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն