Հատուկ Հայաստանի օգտատերերի համար Viber-ը թողարկել է ազգային տարազով «դիմակներ»

Ամսաթիվ

Rakuten Viber-ը Հայաստանի օգտատերերի համար գործարկում է լրացված իրականության (AR) դիմակներ Viber մեսենջերում: AR ֆիլտրերն ու դիմակները ստեղծված են Snap Inc տեխնոլոգիայով, որը AR դիմակների համաշխարհային առաջատարն է և Snapchat հավելվածի մշակողը: Նոր դիմակները թույլ կտան լուսանկարել և տեսանկարահանել լրացված իրականության էֆեկտով, դրանք ուղարկել ընկերներին և ընտանիքի անդամներին անմիջապես Viber մեսենջերով կամ պահել դրանք բջջային սարքերում:

Նոր գործառույթը շփումը, սելֆիներն ու տեսահաղորդագրությունները կդարձնի էլ ավելի հետաքրքիր և օգտատերերին ստեղծագործելու ավելի մեծ հնարավորություններ կընձեռի: 

AR դիմակները արձագանքում են մարդու դիմախաղերին. լուսանկարներ և տեսանյութեր նկարելիս կարող եք ժպտալ կամ աչքով անել, իսկ դիմակը կկրկնի դեմքի շարժումները:

Viber-ում արդեն հասանելի են բազմազան էֆեկտներով տասնյակ AR դիմակներ` կենդանիների դիմակներ, գեղեցկություն, ընդլայնված իրականության ֆիլտրեր: Հատուկ Հայաստանի օգտատերերի համար Viber-ը թողարկել է ազգային տարազի տարրերով դիմակներ: Մինչև տարեվերջ մեսենջերում կհայտնվեն հարյուրավոր նոր ֆիլտրեր և դիմակներ:

Բացի զվարճալի AR դիմակներից և ֆիլտրերից, Viber-ում հայտնվել են մի շարք այլ օգտակար և հետաքրքիր հնարավորություններ, ներառյալ ընդլայնված իրականության տեխնոլոգիաները, որոնք փոխակերպում են շրջակա միջավայրը սմարթֆոնի էկրանին, դիմահարդարման գործիքակազմով և սանրվածքներով հարուստ գեղեցկության ֆիլտրերը։ Շուտով կհայտնվեն նաև հարմարեցված Bitmoji ավատարները:

«Ընդլայնված իրականության դիմակների հայտնվելը մեզ համար տրամաբանական քայլ էր: Սա հաղորդակցության էվոլյուցիայի մի տեսակ է. նախ ինտերնետի օգտվողները շփվում էին սմայլիկների միջոցով, այնուհետև հայտնվեցին սթիքերները, էմոջիները և գիֆեր ստեղծելու հնարավորությունը, իսկ այժմ՝ AR դիմակները: Viber-ի և Snap-ի միջև համագործակցությունը մեր ընկերությունների համար դարձել է երկար սպասված իրադարձություն: Այժմ ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, օգտվողները կկարողանան դիվերսիֆիկացնել վիրտուալ հաղորդակցությունը՝ ընդլայնված իրականության տեխնոլոգիաների շնորհիվ, կրեատիվ սելֆիներ անել և այլն: Մենք անհամբերությամբ սպասում ենք բովանդակությանը, որը կհայտնվի նոր գործիքների շնորհիվ»,- ասել է ԱՊՀ երկրներում Rakuten Viber-ի բիզնեսի զարգացման գծով ավագ տնօրեն Աննա Միգալը:

Մեսենջերի գործընկերներն ու բրենդները նույնպես կկարողանան իրենց բացառիկ բովանդակությունն ավելացնել դիմակների գրադարանում: Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը, «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) արդեն թողարկել են իրենց սեփական ֆիրմային դիմակները: Հետագայում Viber-ում կլինեն նաև Հայաստանում գործող ընկերությունների կողմից ստեղծված դիմակներ: 
Նոր գործառույթն այժմ հասանելի է Android և iOS համակարգերի Viber հավելվածում: 
Ընդլայնված իրականության (AR) էֆեկտով լուսանկար, տեսանյութ կամ գիֆ ստեղծելու համար ուղղակի սեղմե՛ք բացված զրուցարանի ներքևում տեղակայված տեսախցիկի պատկերակին:

Rakuten Viber-ի մասին. 
Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։ 
Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք  հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:
Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն