Tesla ընկերության կապիտալիզացիան առաջին անգամ անցավ 1 տրիլիոն դոլարի շեմը

Ամսաթիվ


Tesla ընկերության կապիտալիզացիան պատմության մեջ առաջին անգամ անցավ 1 տրիլիոն դոլարի շեմը: Նախկինում այդ շեմը հաջողվել էր հաղթահարել 6 ընկերությունների, որոնցից միայն PetroChina-ն է, որ տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտից չի: 

Նշված շեմը հաղթահարել են նաև Apple, Microsoft, Amazon, Facebook և Google (Alphabet) ընկերությունները: Հիշեցնեմ, որ Apple և Microsoft ընկերությունների կապիտալիզացիան հաղթահարել է նաև 2 տրիլիոն դոլարի շեմը:

Տվյալ պահին Tesla-ի մեկ ակցիայի գինը 1024 դոլար է: Գների աճի վրա հավանաբար ազդել է այն փաստը, որ ավտովարձույթով զբազվող Hertz ընկերությունը հայտնել է 100 հազար Tesla էլեկտրական մեքենա գնելու մասին: Tesla Model 3-ը սեպտեմբերին Եվրոպայում ամենաշատ վաճառված ավտոմեքենան է: Իլոն Մասկի կարողությունը նույնպես շատացել է և նա տվյալ պահին համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն