Telegram-ում հայտնվել է ալիքներում գովազդներ տեղադրելու հնարավորոթյուն
Տելեգրամը պաշտոնապես թողարկել է իր գովազդային պլատֆորմը: Գովազդներն այսուհետ ցուցադրվելու են 1000-ից ավել հետևորդ ունեցող ալիքներում: Նշվում է, որ ցուցադրվող գովազդները միայն տեսքստային են և ունեն առավելագույնը 160 սիմվոլ: Գովազդները չեն պարունակում արտաքին հղումներ: Գովազդները համապատասխանելու են ալիքների բովանդակությանը և օգտատիրոջ նախասիրությունների մասին տվյալներ չեն հավաքելու: Սա նշանակում է, որ նույն գովազդը երևալու է բոլոր օգտատերերին:
Գովազդատուները հնարավորություն ունեն ընտրել այն ալիքները, որտեղ ցուցադրվելու են գովազդները: Հնարավոր է նաև ֆիլտրել ալիքները ըստ լեզուների և բովանդակության: Գովազդատուները կարող են նաև ընտրել ալիքներ, որտեղ չեն ցանկանում երևա գովազդը:
Առայժմ այս պլատֆորմը գտնվում է վերջնական փորձարկման փուլում և գովազդի ամբողջ հասույթը գնալու է Տելեգրամին: Հետագայում ալիքների ադմինները նույնպես կարող են իրենց ալիքներում ցուցադրվող գովազդներից գումար վաստակել: