Նվիրիր TECH կրթություն Արցախի երիտասարդներին

Ամսաթիվ

ՀԻՄԱ է ճիշտ ժամանակը Արցախի գյուղերում բնակվող երիտասարդներին աջակցելու համար: Նրանք լքում են իրենց հայրենի գյուղերը, որովհետև չեն տեսնում այնտեղ կրթության և զբաղվածության հնարավորություններ։ «ԵՍ» կրթական ծրագիրը այս խնդրի լուծմանը նպաստող նախաձեռնություններից է։ 

Ծրագրի դասընթացներից օգտվում է գյուղերում բնակվող 13-18 տարեկան պատանիների գրեթե կեսը։ Նրանք ձեռք են բերում կարևոր ՏՏ հմտություններ և սովորում են գործնականում կիրառել դրանք: Բարձր առաջադիմությամբ ուսանողները հնարավորություն են ստանում ստեղծելու իրենց ստարտափերը և պատվերներ ստանալ տեղական և միջազգային ընկերություններից անմիջապես իրենց գյուղերից։ 

Դրամահավաքային արշավի նպատակը
Արշավի նպատակն է 3 ամսվա ընթացքում (հոկտեմբեր-դեկտեմբեր) հավաքել 141 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար՝ Արցախի Մարտունու շրջանի պատանիների համար նախատեսված մինի-տեխնոպարկի շենքի հիմնանորոգման համար։ Շենքը «ԵՍ» կրթական հիմնադրամին անհատույց տրամադրել է Հաղորտի գյուղի համայնքապետարանը։ Վերանորոգումից հետո ծրագրի շահառուների ընդհանուր թիվը կկազմի 280, ինչը 350%-ով կգերազանցի ներկայիս ուսանողների թիվը:

Ինչպես կարող եք աջակցել
Դուք կարող եք նվիրել TECH կրթություն և ավելի լավ ապագա Արցախի պատանիներին՝ 
- տարածելով դրամահավաքային արշավին նվիրված կայքէջն ու սոց. մեդիա հարթակներ (ֆեյսբուքյան էջը, ինստագրամյան էջը), թիմակիցների, ընկերների և գործընկերների շրջանում 
-կատարելով հանգանակություններ հոկտեմբերի 11-ից՝ արշավի մեկնարկից օրվանից։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն