Ինչպես Տելեգրամով, էլ. փոստով կամ SMS-ով գրանցվել և ստանալ ՃՈ խախտումների ծանուցումները
Ամսաթիվ
Ճանապարհային Ոստիկանությունը վերջերս օգտատերերին SMS հաղորդագրություններով տեղեկացնում է, որ ՃՈ խախտումների ծանուցումները ստանալու համար պետք է նորից գրանցվել: Սա նշանակում է, որ եթե դուք նախկինում գրանցվել էիք SMS բաժանորդագրությանը, ապա պետք է դա նորից անել: Եթե նույնիսկ նախկինում գրանցված չէիք, ապա խորհուրդ եմ տալիս բաժանորդագրվել ծանուցումներին, որպեսզի ժամանակին տեսնեք և վճարեք ՃՈ խախտումները:
Գրանցվելու համար պետք է բացել sms.roadpolice.am կայքը: Կայքում առաջարկվում է գրանցվել երկու տարբերակներից մեկով՝ ID քարտով (պետք է ունենալ հատուկ կարդացող սարք) կամ ՀԾՀ-ով (պետք է ընդամենը գրել սոցքարտի համարը):
Իսկ ահա ներքևում կարող եք ընտրել ծանուցումը ստանալու երկու տարբերակներից մեկը՝ ստանալ SMS-ով (պետք է գրել հեռախոսահամարը) կամ էլ. փոստով (պետք է գրել էլ. փոստը):
Նշեմ, որ Ճանապարհային Ոստիկանությունը վաղուց ունի նաև Տելեգրամի հատուկ բոտ, որն ավտոմատ ուղարկում է խախտումների ծանուցումների ձեր Տելեգրամին: Այս բոտից օգտվելու համար ձեր բջջային հեռախոսի Տելեգրամ հավելվածով որոնք և միացեք @ROADPOLICEbot էջին: Այնուհետև ներքևում սեղմեք Start կոճակը և հետևեք հրահանգներին (պետք է գրանցել ավտոմեքենան գրելով մեքենայի համարանիշը և հաշվառման վկայականի համարանիշը):
shnorhakalutyun, sms-ov vaxuc grancvel ei, vorpeszi stanayi xaxtumner@, tuganqner@, bayc telegramov u mailov el a ogtakar. polis am azat hamaranisheri kayq@ nuynpes aystexic em imacel
ReplyDelete