Ներկայացվեցին Redmi Watch 2 սմարթ ժամացույցները

Ամսաթիվ

Redmi ընկերությունը ցուցադրեց Redmi Watch սմարթ ժամացույցների թարմացված մոդելը, որը կոչվում է Redmi Watch 2: Այս սարքում ավելացել է արյան մեջ թթվածնի հագեցվածությունը չափելու SpO2 սենսոր: Նախորդ մոդելի հետ փոխվել է նաև էկրանը (1.4 դյույմ IPS-ից դարձել է 1.6 դյույմ AMOLED): 

Ժամացույցները կարողանում են  հետևել 117 տեսակի ֆիզիկական վարժությունների ակտիվությանը: Ժամացույցներում ներդրված է GPS մոդուլ: 

Նշվում է նաև NFC մոդուլի առկայության մասին, սակայն պարզ չէ, թե գլոբալ տարբերակում դրանով վճարում կլինի անել, թե չէ: 


Բնականաբար ժամացույցներում առկա են նաև 24 ժամ ռեժիմով սրտի աշխատանքին և մարդու քնին հետևելու գործառույթներ:

Redmi Watch 2 սմարթ ժամացույցների մարտկոցը մեկ ամբողջական լիցքավորելուց հետո աշխատում է 12 օր: Ժամացույցը պաշտպանված է ջրից (5 АТМ, 50m): Ժամացույցի քաշը 31 գրամ է: Redmi Watch 2 ժամացույցներն արժեն մոտ 60 դոլար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն