Ծրագրավորողներից մեկը ստեղծել է Quake խաղի պատճենը, որի ծավալը 13 ԿԲ է և այն հնարավոր է խաղալ դիտարկչում
Ամսաթիվ
Ծրագրավորողներից մեկը մեկ ամսում ստեղծել է Quake խաղի պատճենը, որը կոչվում է Q1K3: Խաղը ստեղծվել է Js13kGames մրցույթի համար: Հետաքրքիրն այն է, որ խաղի ծավալը 13 ԿԲ է: Այս խաղը հնարավոր է անվճար խաղալ անմիջապես ինտերնետ դիտարկչում: Խաղում հասանելի են երկու խաղամակարդակներ: Խաղում առկա են ձայնային էֆեկտներ, դինամիկ լուսավորություն և օրիգինալ սաունդթրեքը: Խաղը ստեղծվել է JavaScript-ով: Խաղամակարդակները ստեղծելու համար հեղինակը օգտվել է TrenchBroom խմբագրիչից: