Microsoft-ը թողարկել է Windows 11-ի վերջնական տարբերակը: Ինչպես տեղադրել

Ամսաթիվ

Ինչպես և նախատեսվում էր, հոկտեմբերի 5-ին Microsoft ընկերությունը հասանելի է դարձրել Windows 11-ի վերջնական տարբերակը, որում ցավոք տեղ չեն գտել որոշ առանցքային ֆունկցիաներ (օրինակ Անդրոիդի հավելվածներ ներբեռնելն ու բացելը): Խոստացված մի շարք գործառույթներ հետագայում աստիճանաբար հասանելի կդառնան: Windows 10-ի օգտատերերը կարող են անվճար թարմացնել և տեղադրել Windows 11-ը: Թարմացումը ավտոմատ հայտնվելու է Windows-ի թարմացումների էկրանին: Սակայն այն կարող է ոչ բոլորի մոտ միանգամից հայտնվել և ոմանց մոտ կարող է ընդհանրապես չհայտնվել, եթե համակարգիչը չի բավարարում Windows 11-ի պայմաններին (պրոցեսոր, TPM մոդուլ և այլն): 

Եթե ցանկանում եք տեսնել, թե արդյոք Ձեր համակարգիչը բավարարում է պայմաններին, ապա ներբեռնեք և աշխատացրեք PC Health Check App ծրագիրը: 

Նշեմ նաև, որ նույնիսկ որոշ պայմանններին չբավարարելու դեպքում հնարավոր է տեղադրել Windows 11-ը: Օրինակ իմ համակարգչի դեպքում պրոցեսորը չի բավարարում, սակայն Windows Insider Program-ի շրջանակներում կատարվել էր փորձնական տարբերակների թարմացումը դեռևս ամիսներ առաջ: Բացի այդ, համացանցում կան բազմաթիվ ուղեցույցներ, թե ինչպես շրջանցել օրինակ TPM մոդուլի պահանջը:

Եթե չեք ցանկանում սպասել, թե երբ թարմացումը հասանելի կդառնա Ձեր Windows 10-ի թարմացումների էջում, ապա կարող եք ներբեռնել Windows 11 Installation Assistant պաշտոնական ծրագիրը և դրա միջոցով միանգամից տեղադրել Windows 11-ը: Microsoft-ի պաշտոնական կայքում այս պահին հասանելի է նաև Windows 11-ի ISO ֆայլը, որը կարող եք ներբեռնել և ձայնագրել USB կրիչի կամ սկավառակի վրա: Նշեմ նաև, որ եթե նախկինում գրանցված էիք Insider Program-ին ու ստացել էիք փորձնական թարմացումները, ապա կարող եք անջատել այդ ծրագիրը և տեղադրել վերջնական տարբերակը: Կարող եք նաև շարունակել մնալ Insider Program-ի բաժանորդ և շարունակել օգտվել փորձնական թարմացումներից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն