Նոր գործառույթներ Instagram-ում. ակտիվ հղումներ սթորիներում, նկարների տեղադրում համակարգչով և համատեղ գրառումներ
Ամսաթիվ
Instagram-ի սթորիներում ավելացել է ակտիվ հղում տեղադրելու հնարավորություն, որից կարող են օգտվել բոլոր օգտատերերը: Հիշեցնեմ, որ նախկինում այս հնարավորությունից կարող էին օգտվել միայն վերիֆիկացված պրոֆիլները և շատ հետևորդներ ունեցողները: Հղում ավելացնելու համար պետք է սթորիի վրա տեղադրել Link ստիկերը:
Instagram-ի կայքում այսուհետ հնարավոր է նաև անմիջապես համակարգիչներից տեղադրել լուսանկարներ և վիդեոներ:
Instagram-ում հայտնվել է նաև համատեղ գրառումներ կատարելու հնարավորություն: Այսինքն կարող եք հրավիրել ընկերներից մեկին դառնալ գրառման համահեղինակ և այդ գրառումը կհայտնվի երկուսիդ էջերում ու հետևորդների մոտ: Գրառման վրա կցուցադրվեն երկու օգտատերերի անունները: