Google Pixel սմարթֆոնները արտակարգ իրավիճակներում ավտոմատ վիդեո են ձայնագրում ու տեղադրում համացանցում

Ամսաթիվ

Google Pixel սմարթֆոններում առկա է «Personal Safety» հավելվածը, որն օրինակ զանգահարում է փրկարար ծառայություններ, երբ հայտնաբերում է վթար: Վերջերս այս ծառայությունում հայտնվել է նոր գործառույթ, որն ակտիվացված լինելու դեպքում ավտոմատ միանում է տեսախցիկի վիդեո ձայնագրությունն արտակարգ իրավիճակների պարագայում: Ձայնագրությունը կարող է տևել մինչև 45 րոպե, եթե իհարկե սմարթֆոնի վրա այդքան ազատ հիշողություն կա: 

Հնարավորություն կա նաև կարգավորել այնպես, որպեսզի ձայնագրված վիդեոները միանգամից վերբեռնվել Google-ի ամպային հաշիվ, որոնք այնտեղ պահպանվում են 7 օր: Վիդեոների հղումները ուղարկվում են նախօրոք ընտրված կոնտակտներին:

Այս նոր գործառույթն արդեն հասանելի է Pixel սմարթֆոնների  «Personal Safety» հավելվածում: SOS ռեժիմը միացնելու համար պետք է 5 անգամ սեղմել անջատել/միացնելու կոճակը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն