Google-ը պաշտոնապես ներկայացրեց իր նոր Pixel 6 և Pixel 6 Pro գերհզոր սմարթֆոնները
Ամսաթիվ
Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց իր նոր Pixel 6 և Pixel 6 Pro սմարթֆոնները: Նոր սարքերն ունեն թարմացված դիզայն, բարելավված տեսախցիկ և սեփական արտադրության Tensor չիպեր:
Google-ը հավաստիացնում է, որ Tensor պրոցեսորները կարող են մրցել Qualcomm Snapdragon 888 պրոցեսորների հետ: Այն ստեղծվել է 5 նանոմետրանոց տեխնոլոգիայով և բաղկացած է երեք կլաստերներից՝ երկու մեծ ARM Cortex-X1 2,8 Գհց (Snapdragon 888-ը ունի մեկ Cortex-X1), երկու միջին Cortex A76 2,25 Գհց և 4 փոքր Cortex A55 1,8 ԳՀց: Չիպը ներառում է նաև TPU (Tensor Processing Unit) բլոկներ, որոնք նախատեսված են արհեստական բանականության առաջադրանքները կատարելու համար: Գրաֆիկայի համար պատասխանատու է GPU Mali-G78 չիպը:
Google Pixel 6 սմարթֆոնն ունի 6.4 դյույմանոց 1080p OLED էկրան (90Գհց, HDR 10), իսկ ահա Pro տարբերակն ունի 6.7 դյույմանոց 1440p LTPO AMOLED էկրան (120 Գհց, HDR 10): Սմարթֆոնների մատնահետքի սկաները տեղադրված է էկրանի մեջ: Pixel 6 սմարթֆոնի Էկրանի վերևի հատվածում տեղադրված է նաև 8 ՄՊ սելֆի տեսախցիկը, իսկ Pro-ի դեպքում 11.1 ՄՊ:
Pixel 6 սմարթֆոններն ունեն 8 ԳԲ LPDDR5 օպերատիվ հիշողություն, իսկ Pro տարբերակները՝ 12ԳԲ: UFS 3.1 ներքին հիշողությունը բազային տարբերակում 128 ԳԲ է: Pixel 6 սմարթֆոնների դեպքում առկա են նաև 256ԳԲ տարբերակներ, իսկ Pro-ի համար՝ 512ԳԲ:
Նոր սմարթֆոնների արտաքին դիզայնի մեջ հատկապես աչքի է ընկնում հետևի տեսախցիկների վահանակը, որը բավականին մեծ է և ունի ուղղանկյան տեսք:
Pixel 6-ի դեպքում այս վահանակի վրա տեղադրված են տեսախցիկների երկու մոդուլ, իսկ Pro-ի դեպքում՝ 3 մոդուլ: Տեսախցիկների գլխավոր մոդուլը 50 ՄՊ է (Samsung GN1,f /1.85), որն ունի նաև լուսանկարի ստաբիլիզացիայի օպտիկական համակարգ: Լայնանկյուն մոդուլը 12 ՄՊ է (114 աստիճան, f /2.2): Pixel 6 Pro-ն ունի լրացուցիչ 48 ՄՊ Sony IMX586 տելեֆոտո մոդուլ (f /3.5)՝ 4X օպտիկական զումով և 20X հիբրիդային զումով:
Նոր պրոցեսորը թույլ է տալիս Magic eraser գործիքով լուսանկարների վրայից հեռացնել անցանկալի օբյեկտները:
Նոր սմարթֆոնները թույլ են տալիս ձայնագրել 4K HDR (60 կադր/վայրկյան) կամ Full HD 240 կադր/վայրկյան slow-mo վիդեոներ: Սմարթֆոններն ունեն ստերոո դինամիկներ:
Երկու սմարթֆոններն էլ պաշտպանված են փոշուց և ջրից IP68 ստանդարտով: Pixel 6 սմարթֆոններում տեղադրված է 4614 մԱժ մարտկոց, որը լարով լիցքավորվում է 30 Վտ հզորությամբ, իսկ անլար՝ 21 Վտ: Pixel 6 Pro սմարթֆոններում տեղադրված է 5000 մԱժ մարտկոց, որը լարով լիցքավորվում է 30 Վտ հզորությամբ, իսկ անլար՝ 23 Վտ:
Սմարթֆոնները կարող են աշխատել նաև երկու SIM քարտով (մեկ SIM քարտ+eSIM): Սմարթֆոններն աշխատում են նաև 5G ցանցով:
Սմարթֆոններն աշխատում են Android 12 օպերացիոն համակարով և ստանալու են հետագա Android թարմացումները 4 տարի շարունակ:
Pixel 6 սմարթֆոնները վաճառվելու են 599 դոլարով, իսկ Pro տարբերակները՝ 899 դոլարով: Pixel 6 մարթֆոնները հասանելի են լինելու երեք գույներով՝ Kinda Coral, Sorta Seafoam և Stormy Black, իսկ Pro տարբերակը՝ Sorta Sunny, Stormy Black և Cloudy White: