eFootball 2022 (նախկին PES) խաղը Steam-ում բացասական գնահատականներով համարվում է ամենավատ խաղերից մեկը

Ամսաթիվ

Konami ընկերությունը վերանվանել է հայտնի Pro Evolution Soccer(PES) ֆուտբոլային սիմուլյատորը և այն կոչվում է eFootball: Անունից բացի փոխվել է նաև ամբողջ խաղը (օգտագործվող գրաֆիկական գրադարանները, խաղում առկա ֆունկցիաները, նյութերը և այլն):  Konami-ն որոշել է նաև անվճար դարձնել խաղի ներբեռնում ու խաղալը (հավելյար նյութերի համար պետք է վճարել):

Թվում է, թե այս ամենը պետք է դրական ազդեր լեգենդար խաղի վրա, սակայն օգտատերերը գրեթե բոլոր հարթակներում բացասական կարծիքներ են հայտնում ու ցածր գնահատականներ դնում այս խաղին: 

Օրինակ Steam-ում խաղի գնահատականների մոտ 90 տոկոսը բացասական են, ինչի հաշվին այս խաղը տվյալ պահին համարվում է ամենավատ խաղերից մեկը: 

Պատճառն այն է, որ որոշ ֆուտբոլիստներ վախենալու տեսք ունեն: Խաղում առկա են նաև բազմաթիվ գրաֆիկական և ֆիզիկայի օրենքներին դեմ սխալներ: 

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն