«Яндекс»-ն արդեն սինխրոն ձայնով թարգմանում է YouTube, Facebook և այլ կայքերում տեղադրված ցանկացած անգլերեն վիդեո


Բլոգի նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի Yandex-ի նոր տեխնոլոգիային, որով հնարավոր է սինխրոն ձայնով թարգմանել անգլերեն վիդեոները ռուսերենի: Այն ժամանակ այս տեխնոլոգիան աշխատում էր միայն YouTube-ի հատուկ փլեյլիստի վրա: Այժմ արդեն Yandex-ը հասանելի է դարձրել այս տեխնոլոգիան բոլոր վիդեոների համար:
Այս տեխնոլոգիան ավտոմատ ճանաչում է վիդեոյում խոսացողի սեռը (չնայած մեր օրերում դա այդքան էլ հեշտ գործ չի 😊) և սինխրոն թարգմանության ձայնը համապատասխանեցնում է ըստ սեռի: Տեխնոլոգիան նաև սինխրոնիզացնում է թարգմանված ձայնը տեսահոլովակի հետ (դադարներ, արագություն և այլն):

Այս տեխնոլոգիան աշխատում է Windows, macOS, Linux և Android համակարգերի «Яндекс.Браузер» ծրագրում և iOS-ի կամ Android-ի «Яндекс» հավելվածում: Այս պահին հնարավոր է թարմանել YouTube, Vimeo, TikTok, Twitter, Facebook և «ВКонтакте» կայքերի վիդեոները: Ցավոք որոշ կայքերում այս տեխնոլոգիան դեռևս չի աշխատում (օր. Netflix):

