Ստեղծվել է էլեկտրական ռոբոտ ձի, որին հնարավոր է հեծնել


Չինական Xpeng Motors ընկերությունը արտադրել է ռոբոտ ձի, որին հնարավոր է հեծնել: Ընկերությունը նշում է, որ սա առաջին նմանատիպ ռոբոտն է: Գովազդային նյութերից երևում է, որ այս ռոբոտը նախատեսված է նախևառաջ երեխաների համար:

Ռոբոտը կարողանում է արտահայտել էմոցիաներ, ինչպես նաև արձագանքում է հպումներին և ձայնային հրամաններին:

Ռոբոտը հագեցած է տեսախցիկներով և Lidar սենսորներով, ինչը թույլ է տալիս ավտոնոմ ռեժիմում տեղաշարժվել տարածության մեջ:
Ռոբոտը կարող է նաև ավտոնոմ ռեժիմում առարկաներ տեղափոխել մեջքին տեղադրված հատուկ արկղի միջոցով:

Մարտկոցը լիցքաթափվելուց հետո ռոբոտն ավտոմատ գնում է նստում է լիցքավորման կայանի վրա:

Գնի և ժամկետների մասին առայժմ տեղեկություն չկա: