Mercedes-Benz VISION AVTR ավտոմեքենան հնարավոր է կառավարել մտքով


2020թ. հունվարին Mercedes-Benz ընկերությունը ներկայացրեց VISION AVTR մեքենայի կոնցեպտը, որը ստեղծվել է ոգեշնչվելով Avatar ֆիլմից:
IAA Mobility 2021 ցուցահանդեսի ժամանակ Mercedes-ը հայտնեց, որ մեքենան հնարավոր կլինի կառավարել BCI սարքով: Այս սարքը նախատեսված է մարդու միտքը մեքենայի համակարգի հետ կապելու համար: Սարքը տեղադրվում է վարորդի ծոծրակին և մոտ մեկ րոպե կատարվում է սինխրոնիզացում:

Կապը հաստատելուց հետո մեքենայի համակարգը կարողանում է կարդալ վարորդի ուղեղի ակտիվությունը և կատարել գործողություններ, որոնց վրա մտովի կենտրոնանում է վարորդը:

Օրինակ այս սարքով վարորդը կարող եք կառավարել մեքենայի մուլտիմեդիան, GPS-ով գծել մարշրուտը կամ ընտրել մեքենայի կայանման վայրը: Այս ամենը հնարավոր է անել առանց հպման և ձայնային հրամանների:

Այս սարքը ապագայում կարող է հատկապես օգնել սահմանափակ հնարավորություններով վարորդներին:

Mercedes-Benz VISION AVTR ավտոմեքենան ունի ֆուտուրիստական դիզայն և կազմված է վերամշակված նյութերից: Մեքենայի սրահի կաշին արհեստական է: Մեքենան ունի 350 ԿՎտ հզորությամբ էլեկտրական շարժիչ: Մեկ լիցքավորումով մեքենան գնում է 700 կմ: