Facebook-ն ու Ray-Ban-ը ներկայացրեցին նոր սմարթ ակնոցներ, որոնց վրա կան տեսախցիկներ


Facebook-ն ու Ray-Ban-ը ներկայացրեցին նոր սմարթ ակնոցներ, որոնք վաճառվելու են 299 դոլարով: Այս ակնոցների վրա տեղադրված են երկու հատ 5ՄՊ տեսախցիկներ, որոնցով հնարավոր է լուսանկարել կամ վիդեոներ ձայնագրել: Ակնոցների լուսանկարները սինխրոնիզացվում են Ֆեյսբուքի նոր Facebook View բջջային հավելվածի հետ, որտեղ հնարավոր է մշակել նկարներն ու վիդեոները և ցանկության դեպքում տարածել սոցիալական ցանցերում (ոչ միայն Ֆեյսբուքում):

Ակնոցների վրա տեղադրված է ֆիզիկական կոճակ, սակայն հնարավոր է նաև կառավարել ձայնի միջոցով (օր. Hey Facebook, take a video ասելով կմիանա վիդեո ձայնագրությունը): Ակնոցների վրա տեղադրված է նաև դինամիկ և միկրոֆոն, ինչը թույլ է տալիս Bluetooth-ով պատասխանել հեռախոսազանգերին:
Ակնոցների կողքի հատվածում տեղադրված է սոնսորային վահանակ, որի միջոցով հնարավոր է կառավարել ձայնի բարձրությունը կամ դադարեցնել երաժշտության նվագարկումը:

Ակնոցների վրա տեղադրված են նաև ընթացիկ ստատուսը ցուցադրող լույսեր (մարտկոցի կարգավիճակը, ձայնագրման կարգավիճակը և այլն): Մեկ ամբողջական լիցքավորումը տևում է մոտ մեկ ժամ, որը բավականացնում է 5 ժամ ինտենսիվ աշխատանքի համար: Ակնոցները լիցքավորվում են նաև պատյանի մեջ դրված: