Xiaomi-ն MIUI 12.5-ում փորձարկում է վիջեթների նոր համակարգը (ինչպես iOS-ում)


MIUI 12.5 Enhanced Edition-ում փորձարկվում է վիջեթների նոր համակարգը, որ նման է iOS 14-ի կամ 15-ի վիջեթներին: Այժմ գլխավոր էկրանին հնարավոր է տեղադրել 2×2, 4×2, 4×4 և 2×3 չափերով վիջեթներ: Նոր «Վիջեթների խանութը» թույլատրում է քաշել և տեղադրել ինֆորմացիոն բլոկները էկրանի ցանկացած հատվածում:

Xiaomi-ն նաև թարմացրել է համակարգային ծրագրերի վիջեթները, որպեսզի դրանք համապատասխանեն վիջեթների այս նոր համակարգին, որը հասանելի է App Vault (V5.0.56) և MIUI Gallery (V2.2.21) հավելվածների բետա տարբերակների միջոցով: Ցավոք գլոբալ տարբերակներում այս նոր համակարգը չկա:

Նշեմ, որ MIUI 12.5 Enhanced Edition-ը իրենից ներկայացնում է MIUI 12.5-ի բարելավված և օպտիմիզացված տարբերակը: Այն 15%-ով ավելի քիչ է ծանրաբեռնում պրոցեսորը և 8%-ով ավելի քիչ էներգիա է ծախսում: Այս համակարգը հասանելի է առայժմ միայն Չինաստանում Xiaomi-ի հետևյալ մոդելների համար`