Ինչպես փորձարկել Windows 11-ի ինտերֆեյսը առանց որևէ ծրագիր ներբեռնելու և տեղադրելու


Համացանցում հայտնվել է React-ով ստեղծված մի կայք, որտեղ օգտատերերը կարող են ծանոթանալ Windows 11-ի ինտերֆեյսի ու մի քանի ֆունկցիաների հետ: Նշեմ, որ այս նախագիծը բաց ծրագրային կոդով է և տեղադրված է Github-ում:
Ցուցադրական վեբ կայքում աշխատում են հետևյալ ֆունկցիաները՝ Start menu, որոնման նոր ինտերֆեյսը, Windows Terminal, Calculator, Notepad, Vscode, Whiteboard, վիջեթների պատուհանը և այլն:

Այս կայքում կարող եք տեսնել նաև Windows Store-ի թարմացված ինտերֆեյսը: Կայքում աշխատում է նաև Windows 11-ի նոր ֆունկցիաների մեկը՝ մեծացնելու նշանի վրա մկնիկը պահելով ցուցադրվում են էկրանի տարբեր հատվածները, որոնց վրա սեղմելով բացված ծրագիրը զվաղեցնում է այդ տարածքը: