Microsoft-ի պաշտոնական կայքում արդեն հասանելի են Windows 11-ի ISO ֆայլերը


Վերջերս Microsoft-ը թողարկեց Windows 11-ի նախնական տարբերակի հերթական թարմացումը (22000.132), որը տեղի է ունենում շաբաթը մեկ անգամ: Այս թարմացման հետ մեկտեղ Microsoft-ի պաշտոնական կայքում հայտնվեց Windows 11-ի նախնական տարբերակի ISO ֆայլերը ներբեռնելու հնարավորություն: Պետք է ընդամենը բացել այս կայքը, անվճար գրանցվել կամ մուտք գործել Windows Insider Program և ընտրել համապատասխան ISO ֆայլը: Այս ֆայլը կարող եք ձայնագրել սկավառակի վրա կամ USB կրիչի (որպես bootable) այս ծրագրով ու քայլերով: Կարող եք նաև երկու անգամ սեղմել այդ ֆայլի վրա և բացել Setup.exe ծրագիրը: Տեղադրելուց կառաջարկվի երկու տարբերակ՝ Keep Windows settings, personal files, and apps և clean install: Առաջինի դեպքում բոլոր ֆայլերը, ծրագրերն ու կարգավորումները կպահպանվեն և ընտացիկ համակարգի վրա կտեղադրվի Windows 11-ը, իսկ երկրորդի դեպքում ամեն ինչ կջնջվի և կտեղադրվի Windows 11-ը: