ինչ տեսք կարող էր ունենալ GTA Vice City խաղի 4K և Ray tracing ռիմեյքը


YouTube-ում հայտնվել է մի հետաքրքիր տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե ինչ տեսք կարող էր ունենալ GTA Vice City խաղի ռիմեյքը 4K թողունակությամբ և Ray tracing տեխնոլոգիայով: Հեղինակը տարբեր խաղային «մոդերով» տեղափոխել է GTA Vice City խաղի քարտեզը GTA V-ի մեջ և կիրառել մի շարք գրաֆիկական էֆեկտներ:
Խաղի պրոցեսը ձայնագրվել է Ryzen 7 5800X պրոցեսորով, Nvidia GeForce RTX 3090 վիդեոքարտով և 32ԳԲ օպերատիվ հիշողությամբ համակարգչի վրա: