Yandex-ի նոր տեխնոլոգիան անգլերեն վիդեոները սինխրոն ձայնով թարգմանում է ռուսերեն


Yandex ընկերությունը ստեղծել է նոր տեխնոլոգիա, որը կարողանում է սինխրոն ձայնով թարգմանել վիդեոները: Թարգմանության ձայնը սինխրոնիզացվում է խոսացողի հետ (ինչպես ֆիլմերում): Արհեստական բանականությունն ավտոմատ արագացնում կամ դանդաղեցնում է խոսակցությունը: Նշվում է նաև, որ ծրագիրը գուշակում է խոսացի տարիքն ու սեռը և թարգմանում համապատասխան ձայնով: Տվյալ պահին այս տեխնոլոգիան հասանելի է YouTube-ի այս ալիքում տեղադրված վիդեոների վրա, սակայն հետագայում այն հասանելի կլինի բոլոր վիդեոների համար: Տեխնոլոգիան փորձարկելու համար պետք է օգտվեք Yandex Browser դիտարկչից: Նախատեսվում է նաև հետագայում ավելացնել այլ լեզուներ: