NVIDIA Canvas ծրագիրը ձեր նկարած ձևանմուշները վերածում է ռեալիստիկ լուսանկարների


NVIDIA ընկերությունը թողարկել է Canvas գրաֆիկական խմբագրիչը, որը մեքենայական ուսուցման շնորհիվ ձևանմուշները վերածում է ֆոտոռեալիստիկ նկարների: Ծրագիրը սովորել է ավելի քան 5 միլիոն լուսանկարներ ուսումնասիրելով: Ծրագիրը ստեղծվել է GauGAN տեխնոլոգիայի հիման վրա:
Ծրագրում հասանելի են 15 տեսակի մատերիալներ՝ խոտ, ամպեր, ջուր, ծառեր և այլն: Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև վերջում կիրառել տարբեր ֆիլտրեր: Ստացված արդյունքը հնարավոր է արտահանել նաև որպես Adobe Photoshop-ի ֆայլ, որը ներառում է նաև layer-ները:

Նշեմ, որ նախկինում NVIDIA-ն արդեն ցուցադրել էր նմանատիպ օնլայն գործիք: Canvas ծրագիրը կարող եք անվճար ներբեռնել պաշտոնական կայքից: