Վերջապես CyberPunk 2077 խաղը վերադարձավ PlayStation Store


Cyberpunk 2077 խաղը վերջապես վերադարձավ PlayStation Store և հասանելի է ինչպես PS4, այնպես էլ PS5 կոնսոլների համար: Այնուամենայնիվ Sony ընկերությունը խորհուրդ է տալիս այն խաղալ PlayStation 5-ով կամ PS4 Pro-ով, քանի որ PS4-ի դեպքում կարող են լինել արագագործության խնդիրներ: Հիշեցնեմ, որ 2020թ. դեկտեմբերին այս խաղը ջնջվեց PS Store-ից (այս ընթացքում վաճառվում էր միայն սկավառակով), քանի որ այնտեղ առկա էին մեծ քանակով ծրագրային սխալներ: Խաղի հիմնադիր CD Projekt-ը նույնիսկ օգտատերերին առաջարկեց վերադարձնել խաղը և հետ ստանալ գումարը: Նշեմ, որ նոր սերնդի կոնսոլների համար ադապտացված Cyberpunk 2077 խաղը հավանաբար կթողարկվի 2021թ. երկրորդ կեսին: