Battlefield 2042 խաղում Ռուսաստանը պատերազմում է ԱՄՆ-ի դեմ (թրեյլեր)


Electronic Arts ընկերությունը ցուցադրեց Battlefield 2042 խաղի առաջին թրեյլերը և ներկայացրեց որոշ տվյալներ: Այսպիսով խաղի սյուժեում միմյանց դեմ պատերազմում են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը: Իրադարձությունները տեղի են ունենում 2042 թվականին: Խաղը հասանելի է լինելու միայն օնլայն մուլտիփլեյեր ռեժիմով:

Սկզբնական շրջանում խաղում առկա են 7 հատ մեծ ծավալի քարտեզներ՝ սկսած մեգապոլիսներից, վերջացրած անապատներով: Խաղի քարտեզները դինամիկ փոխվում են (վուլկաններ, տորնադոներ, ավերածություններ, եղանակ և այլն):

PC և նոր սերնդի կոնսոլների օգտատերերի համար որոշ ռեժիմներում մի խաղային սեանսի քարտեզի վրա կարող են կռվել միանգամից 128 մասնակիցներ:

Իսկ ահա հին սերնդի կոնսոլների համար առավելագույն մասնակիցների թիվը 64 է: Խաղում առկա են նաև տարաբնույթ զենքեր և ռազմական տեխնիկա: Խաղը կթողարկվի 2021թ. հոկտեմբերին: