Ինտերնետ խաբեբաները փորձել են գումար գողանալ հերթական զոհից, սակայն զոհը հաքեր էր (վիդեո)


Հնդկաստանում խաբեբաները փորձել են հայտնի մեթոդներն օգտագործելով գումար գողանալ հերթական զոհից, սակայն զոհն այս անգամ պատահական մարդ չի եղել, այլ եղել է հնդիկ բլոգեր Scambaiter-ը, ով բացահայտում է նման խաբեբաների ու տեղադրում իր YouTube-ի էջում: Խաբեբաները Ամազոնի անունից նամակ են ուղարկել զոհին, որտեղ նշվում է, որ վերջին պատվերը հաջողությամբ կատարվել է: Նամակում զանգերի կենտրոնի հեռախոսահամար է նշվում, որպեսզի զոհը զանգի և չեղարկի պատվերը: Զանգելու դեպքում նրանք ներկայանում են Amazon-ի աշխատակիցներ և պահանջում են իրենց ասել այդ պահին հեռախոսի վրա եկած SMS կոդը՝ իբրև օգտատիրոջը վերիֆիկացնելու համար: Այնուհետև նրանք օգտագործում են այդ կոդը Ամազոնի գաղտնաբառը փոխելու համար: Վերջում նշում են, որ պատվերը հաջողությամբ չեղարկվել է ու անջատում հեռախոսը: Արդյունքում նոր գաղտնաբառով մուտք են գործում օգտատիրոջ Ամազոնի հաշիվ և կատարում գնումներ:

Այսպիսով նկարագրված մեխանիզմը խաբեբաները փորձել են կիրառել հաքերի վրա, բնականաբար չիմանալով, թե ով է նա իրականում: Նրանք նույնիսկ պահանտել են միացնել TeamViewer-ը, որպեսզի կարողանան ավելի հստակ հասկանալ խնդիրը: Հաքերն էլ խելոք կատարել է նրանց պահանջները, բայց այդ ընթացքում կարողացել է մուտք գործել խաբեբաների համակարգիչներ և այնտեղից գտնել նրանց մասին տվյալներ: Հաքերը կարողացել է նաև պարզել նրանց IP հասցեն, տվյալ պահին գտնվելու վայրը, Ֆեյսբուքի պրոֆիլները: Զավեշտալին այն է, որ հաքերը կարողացել է միացնել նրանց վեբ տեսախցիկը և ձայնագրել վիդեոն:
Խաբեբաները TeamViewer-ով մուտք են գործել հաքերի համակարգիչ և միանգամից խուճապի մատնվել, երբ զոհի էկրանին տեսել են իրենց պատկերները: Նրանք փորձել են խուճապահար այս ու այն կողմ գնալ իսկ վերջում փորձել են ձեռքով փակել տեսախցիկը: Հաքերը փորձել է նրանց հետ խոսել, սակայն չեն պատասխանել:
Այս ամբողջ պրոցեսը ձայնագրվել է հաքերի կողմից և տեղադրվել է YouTube-ում: Տվյալ պահին վիդեոն բավականին շատ դիտումներ ունի: