Samsung Tizen սմարթ հեռուստացույցների (նաև այլ սարքերի) համար թողարկվել է անվճար ֆիլմեր նայելու նոր ծրագիր


Վերջերս Samsung Tizen սմարթ հեռուստացույցների համար թողարկվել է անվճար ֆիլմեր նայելու vPlay ծրագիր, որը նման է Անդրոիդ համակարգի HD VideoBox և Lazy Media Delux ծրագրերին: Այս ծրագիրը թույլ է տալիս ընտրել ինչպես ֆիլմի որակը (նաև 4K), այնպես էլ թարգմանությունը և օնլայն դիտելու մեթոդը: Օրինակ կարող եք ընտրել առաջարկվող երկու մեթոդներից մեկը՝ ստանդարտ և Torrent: Առաջինը սովորական տարբերակն է, իսկ երկրորդը ընտրելու դեպքում պահանջվում է համակարգչի (սմարթֆոնի կամ այլ սարքի) մեջ ունենալ Torrent server, որի IP հասցեն պետք է գրեք հեռուստացույցի vPlay ծրագրի մեջ: Նշեմ, որ Torrent server-ը ֆայլը ներբեռնում է օպերատիվ (RAM) հիշողության մեջ (ոչ թե ներքին) և դիտելուց հետո ջնջում է այն:

vPlay ծրագիրը Tizen համակարգի պաշտոնական խանութում բնականաբար չկա և այն տեղադրելու համար պետք է կատարեք մի քանի լրացուցիչ քայլեր: Այսինքն պետք է ներբեռնեք ծրագրի wgt ֆայլը և այն տեղադրեք հեռուստացույցի մեջ: Նշեմ նաև, որ այս ծրագիրը հասանելի է նաև Անդրոիդ հեռուստացույցների, TV Box-երի համար, Windows/Mac համակարգիչների, ինչպես նաև LG հեռուստացույցների համար: Օրինակ ներքևի նկարում vPlay ծրագիրն է Windows-ի վրա:

Նախևառաջ պետք է հեռուստացույցի մեջ ակտիվացնեք Developer Mode ռեժիմը, որպեսզի կարողանաք պաշտոնական խանութից դուրս ծրագրեր ավելացնել: Այնուհետև պետք է ներբեռնված wgt հավելվածը ստորագրել նախօրոք ստեղծված սերտիֆիկատով և այն Tizen Studio ծրագրով տեղադրել հեռուստացույցի մեջ: Այս պրոցեսն իրականում այդքան էլ դժվար չի, եթե օգտվեք համացանցում տեղադրված բազմաթիվ ուղեցույցներից: Ներքևում կգտնեք ուղեցույցների հղումները:
Ներբեռնել vPlay ծրագիրը
Ինչպես Tizen Studio-ով տեղադրել ծրագիրը
Ինչպես ներբեռնել և կարգավորել TorrServer-ը