Նոր արհեստական բանականությունը գեներացնում է հին լուսանկարների բարձր որակով գունավոր տարբերակը


Ստեղծվել է Time-Travel Rephotography կոչվող նոր տեխնոլոգիա, որը արհեստական բանականության միջոցով գեներացնում է հին լուսանկարները բարձր որակով:
Սա նման չէ մինչ այժմ առկա տեխնոլոգիաներին, որոնք պարզապես գունավորում էին հին լուսանկարները: Այս տեխնոլոգիան վերբեռնված լուսանկարում առկա մարդու նմանակի բարձր որակով լուսանկարի վրա կիրառում է մուտքային լուսանկարի դեմքի կազմվածքը: Արդյունքն իրոք ապշեցուցիչ է: