Google I/O 2021: Ինչ ֆունկցիաներ կհայտնվեն Google Photos ծառայությունում


Google ընկերությունը Google I/O 2021 միջոցառման ժամանակ ցուցադրեց Google Photos ծառայությունում սպասվող նորույթները: Անիմացիոն լուսանկարների գործառույթը կընտրի երկու միանման լուսանկարները և դրանք միավորելով կստեղծի գեղեցիկ անիմացիոն լուսանկար:

Google Photos ծառայությունում կավելանան գաղտնաբառով թղթապանակներ, որտեղ կարող եք թաքցնել և գաղտնաբառով պաշտպանել ընտրված լուսանկարները:

Google Photos ծառայությունը կարողանալու է տարբեր լուսանկարների վրա գտնել միևնույն էլեմենտը և դրանք միավորելով «հիշողություն» ստեղծել: Օրինակ, եթե նույն ուսապարկով նկարվել եք մի քանի նկարներում, ապա կստեղծվի ուսապարկին նվիրված «հիշողություն»:
