Վերջապես Անդրոիդի համար թողարկվեց Clubhouse-ի պաշտոնական հավելվածը


Ամիսներ առաջ մեծ տարածում գտավ ձայնային խոսակցությունների Clubhouse սոցցանցը, որտեղ օգտատերերը «սենյակներում» քննարկում էին տարբեր թեմաներ: Այս սոցցանցը հատկապես օգտակար է մարկելոգոների համար: Հավելվածը պաշտոնապես մինչ այժմ հասանելի էր միայն iOS սարքերի վրա: Ամիսներ առաջ տեղեկացրել էի, որ ռուս ծրագրավորողներից մեկին հաջողվել էր ստեղծել Clubhouse-ի սահմանափակ հնարավորություններով Անդրոիդ տարբերակը (հնարավոր չէր ստեղծել սենյակներ և այլն):

Երեկ արդեն թողարկվել է պաշտոնական տարբերակը, որը Google Play-ում հասանելի է միայն ԱՄՆ բնակիչների համար: Սակայն համացանցում տեղադրվել է նաև apk ֆայլը, որը հեշտությամբ կարող եք ներբեռնել և տեղադրել: Նշեմ, որ այս սոցցանցի մուտքը հրավիրատոմսով է: Գրանցված օգտատերը կարող է հրավիրել երկու օգտատիրոջ: