Ֆեյսբուքում և Ինստագրամում ավելացել է գրառումների լայքերի քանակը թաքցնելու հնարավորություն


Facebook-ում և Instagram-ում հայտնվել է գրառումների կամ լուսանկարների լայքերի քանակը թաքցնելու կարգավորում: Ընդ որում հնարավոր է թաքցնել ինչպես սեփական գրառումների լայքերի քանակը, այնպես էլ այլ մարդկանց: Ձեր գրառումների լայքերը թաքցնելու դեպքում դրանք կարող եք տեսնել միայն Դուք: Ինստագրամում այլ մարդկանց գրառումների լայքերի քանակը թաքցնելու համար բացեք Settings>Privacy>Posts էջը և միացրեք Hide Like and View Counts կարգավորումը:

Ձեր գրառման լայքերի քանակը կարող եք թաքցնել ինչպես գրառումը կատարելու ընթացքում, այնպես էլ հետագայում: Գրառումը կատարելու ընթացքում բացեք Advanced Settings բաժինը և և միացրեք Hide Like and View Counts on This Post կարգավորումը:

Իսկ հին գրառման լայքերի քանակը թաքցնելու համար բացեք գրառման մենյուն և սեղմեք Hide Like Count:

Facebook-ում Ձեր կամ ընկերների գրառումների լայքերի քանակը թաքցնելու համար պետք է բացել Settings & Privacy > Settings > Reaction Counts էջը: Մոտա շաբաթներում Ֆեյսբուքը ևս թույլ կտա թաքցնել առանձին գրառումների լայքերի քանակը:
