«Яндекс» հավելվածի «խելացի տեսախցիկով» կարող եք որոնել առարկաներ, թարգմանել տեքստեր
Ամսաթիվ
Android և iOS համակարգերի «Яндекс» հավելվածում հայտնվել է «խելացի տեսախցիկ», որը ֆունկցիոնալ առումով նման է Google Lens-ին: Այն կարողանում է իրական ժամանակում ճանաչել և որոնել առարկաներ, թարգմանել տեքստեր և սկանավորել փաստաթղթեր:
«Խելացի տեսախցիկով» հնարավոր է օրինակ նկարել ինչ-որ առարկա և տեսնել, թե որտեղից է հնարավոր այն գնել: Կարելի է նաև այս տեսախցիկով իմանալ բույսերի և շների տեսակները:
Android և iOS համակարգերի «Яндекс» հավելվածում «խելացի տեսախցիկը» բացելու համար պետք է սեղմեք որոնման դաշտի ձախ մասում գտնվող նշանի վրա: