Microsoft-ը ներկայացրեց Windows 10-ի նորությունների վիջեթը
Ամսաթիվ
Microsoft ընկերությունը ներկայացրեց Windows 10-ի նոր վիջեթը, որը կոչվում է «նորություններ և հետաքրքրություններ»: Այս նոր վիջեթը թույլ է տալիս կարգավորել նորությունների հոսքը, որը կազմվելու է օգտատիրոջ հետաքրքրությունների հիման վրա:
Նորությունների հոսքում ցուցադրվում է նաև եղանակը, տարադրամի փոխարժեքը և այլն:
Այս նոր վիջեթը հասանելի կդառնա բոլոր օգտատերերին մոտակա ամիսների ընթացքում, իսկ Windows Insider-ի օգտատերերն արդեն կարող են փորձարկել այն: