Հայաստանում արգելափակվել է Viber-ի ավելի քան 1200 կեղծ հաշիվ
Ամսաթիվ
Վերջին շրջանում Հայաստանում հաճախակի են դարձել բանկային քարտերի սեփականատերերի նկատմամբ
խարդախության դեպքերը և մեսենջերների ու սոցիալական ցանցերի միջոցով օգտատերերին խաբելու փորձերը:
Հանցագործները հաճախ օգտագործում են հանրաճանաչ մեսենջերները՝ բանկերի հաճախորդների հետ կապ
հաստատելու համար: Միայն տարեսկզբին օգտատերերի բողոքների հիման վրա Հայաստանում Viber-ի կողմից
արգելափակվել է խարդախության նշաններ ունեցող ավելի քան 1200 հաշիվ։ Viber-ը նախազգուշացնում է
ռիսկերի մասին և հիշեցնում՝ ինչպես պաշտպանվել, եթե խաբեբաները կապվում են ձեզ մեսենջերով:
Չարագործները հաճախ զանգահարում կամ գրում են օգտատերերին բանկային կեղծ հաշիվներից և ներկայանում են
որպես տվյալ բանկի աշխատակից։ Տվյալ բանկի լոգոն և անվանումն օգտագործվում են նմանատիպ հաշիվների
կողմից առանց որևէ փոփոխության։ Հաղորդակցվելով հանցագործները փորձում են օգտատերերից տարբեր
պատրվակներով տեղեկատվություն ստանալ բանկային քարտի տվյալների վերաբերյալ:
Viber-ը հիշեցնում է, որ մեսենջերներով օգտատերերը չպետք է որևէ մեկին փոխանցեն
- բանկային քարտի տվյալները՝ հաշվեհամարը, վավերականության ժամկետը, CVV- ծածկագիրը,
- որևէ PIN կոդ,
- ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը,
- 3D Secure համակարգի գաղտնաբառը,
- SMS գաղտնաբառը:
Բանկի աշխատակիցներից կամ ցանկացած այլ կազմակերպության ներկայացուցիչներից կասկածելի զանգեր կամ հաղորդագրություններ ստանալու դեպքում, որտեղ նրանք փորձում են գաղտնի տեղեկատվություն ստանալ ձեզանից, անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել նամակագրությունը և զանգահարել բանկի պաշտոնական կայքում կամ քարտի հետին մասում նշված համարին:
Viber-ի յուրաքանչյուր օգտատեր չարագործի հեռախոսահամարը կարող է նշել որպես «Սպամ»՝ կատարելով հետևյալ գործողությունները.
- բացե՛ք տվյալ օգտատիրոջ հետ երկխոսության պատուհանը,
- քանի որ ուղարկողը ձեր գրանցված համարների ցուցակում չէ, ծրագիրն անմիջապես ձեզ կառաջարկի «Ավելացնել հեռախոսահամարը», «Սա սպամ է» կամ «Արգելափակել» տարբերակները,
- Տվյալ օգտատիրոջն արգելափակելու համար կարող եք ընտրել երկու տարբերակներից որևէ մեկը՝ «Սա սպամ է» կամ «Արգելափակել». երկու դեպքում էլ նրա հաշիվը կարգելափակվի: Որոշակի քանակությամբ հաղորդագրությունների և բողոքների առկայության դեպքում, տվյալ օգտատերը կարգելափակվի Viber-ում և այլևս հնարավորություն չի ունենա որևէ մեկին անհանգստացնել մեսենջերի միջոցով:
Կեղծ հաշիվների մասին կարող եք նաև տեղեկություններ փոխանցել Viber-ի աջակցության կենտրոն՝
- տվյալ հեռախոսահամարը, որից կապ են հաստատել Ձեզ հետ Viber-ում, պետք է նկարել սքրինշոթի միջոցով,
- անցնել help.viber.com/ru/contact կայքի հղմամբ
- բացված պատուհանում լրացնել հետադարձ կապի համար նախատեսված հայտը՝ նկարագրելով խնդիրն ու կցել սքրինշոթը։