Այս կայքով կարող եք հեռակա կառավարել իրական Spot ռոբոտի


Համակարգերի ավտոմատացմամբ զբաղվող Formant ընկերությունը ստեղծել է հետաքրքիր կայք, որտեղ օգտատերերը կարող են հեռակա կարգով կառավարել իրական Spot ռոբոտին:

Քանի որ կառավարվող ռոբոտն իրական է, այդ պատճառով միաժամանակ այն կարող է կառավարել մի օգտատեր: Կայքը բացելուց հետո պետք է սեղմեք համապատասխան կոճակի վրա և հերթագրվեք:

Այնուհետև կայքը ցույց կտա հերթում սպասողների քանակն ու սպասելու ժամանակը: Հերթը հասնելուն պես կարող եք ստեղնաշարով կամ վիրտուալ ջոյստիկով կառավարել ռոբոտին կարճ ժամանակով: Վերջում կարող եք ձայնագրված տեսանյութը տարածել սոցցանցերում: