Siri-ն այլևս լռելյայն չի խոսի կանացի ձայնով: Օգտատերերին հնարավորություն է տրվում ընտրել օգնականի սեռը

Ամսաթիվ

iOS 14.5-ի բետա 6 տարբերակում անգլերենի համար ավելացել են Siri ձայնային օգնականի երկու նոր ձայներ: Բացի այդ, այսուհետ սմարթֆոնի սկզբնական կարգավորումներում օգտատիրոջը առաջարկվելու է ընտրել Siri-ի ձայներից մեկը: Այսինքն կանացի ձայնը ավտոմատ չի ընտրվելու (որոշ երկրներում ավտոմատ տղամարդու ձայն է): Վերջերս ՄԱԿ-ը հաշվետվություն էր ներկայացրել, որտեղ նշվում էր, որ ձայնային օգնականներում հիմնականում կանացի ձայների օգտագործումը խորացնում է այն կարծրատիպը, որ կինը պիտի ծառայի տղամարդուն ու կատարի նրա հրամանները: iOS 14.5 բետա 6-ում թարմացվել են նաև այլ լեզուների Siri-ի ձայները (ռուսերեն, իտալերեն և այլն):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն