Ռուսական Сбер-ի նոր գործիքով կարող եք ստեղծել վիրտուալ հաղորդավարով ռեպորտաժներ


Ռուսական Сбер ընկերությունը թողարկել է նոր անվճար գործիք, որը թույլ է տալիս ստեղծել ռեպորտաժներ, որտեղ հաղորդավարները գեներացվում են արհեստական բանականության միջոցով:

Visper կոչվող գործիքը թույլ է տալիս ընտրել առաջարկվող վիրտուալ հաղորդավարներից մեկին, կամ ստեղծել նոր հաղորդավար՝ ընտրելով արտաքին տեսքը և ձայնը:

Հնարավոր է նաև ընտրել հետևի ֆոնը (լուսանկար կամ վիդեո) և հաղորդավարի դիրքը:

Վիրտուալ ռեպորտաժին հնարավոր է նաև կցել լուսանկար կամ վիդեո ֆայլ: Դե իսկ վերջում մնում է գրել կամ վերբեռնել այն տեքստը, որը պետք է կարդա հաղորդավարը:

Գործիքը հնարավորություն է տալիս նաև մի քանի տեսարաններ կցել իրար և ստանալ մեկ ամբողջական ռեպորտաժ: Օրինակ սկզբում կարող է երևալ հաղորդավարը, իսկ մի քանի վայրկյան անց ցուցադրվի վերբեռնված տեսանյութը:

Կարող եք նաև ընտրել առաջարկվող ժեստերից մեկը, որը կցուցադրի հաղորդավարը ռեպորտաժի ընթացքում:

Հիշեցնեմ, որ նմանատիպ գործիք ունի նաև ռուսական Mail.ru-ն, որի մասին կարող եք կարդալ այստեղ: