Microsoft-ը պատրաստվում է կատարել իր պատմության մեջ երկրորդ ամենաթանկ գնման գործարքը

Ամսաթիվ

Microsoft ընկերությունը հաստատեց, որ պատրաստվում է գնել Nuance ընկերությունը: Գործարքի գինը կազմում է 19.7 միլիարդ դոլար, ինչը հանդիսանում է Microsoft-ի պատմության մեջ երկրորդ ամենաթանկ գործարքը (ամենաթանկը LinkedIn-նն է՝ 26.2 մլրդ): Հիշեցնեմ, որ վերջերս Microsoft-ը կատարեց ևս մեկ թանկ գործարք և ձեռք բերեց ZeniMax Media-ն, որը հանդիսանում է համակարգչային խաղեր արտադրող Bethesda ստուդիայի մայր ընկերությունը:

Microsoft-ի և Nuance-ի միջև նախնական համաձայնությունն արդեն կա և սպասվում է, որ գործարքն ավարտին կհասնի այս տարվա վերջում: Այն դեռ պետք է թույլտվություն ստանա շուկայի ռեգուլյատորների կողից: Փաստացի Microsoft-ը պատրաստ է Nuance-ի մեկ ակցիայի համար վճարել 56 դոլար, ինչը 23%-ով բարձր է ապրիլի 9-ի օրվա ավարտի դրությամբ Nuance-ի ակցիայի շուկայական գնից:

Նշեմ, որ ամերիկյան Nuance ընկերությունը հիմնադրվել է հեռավոր 1992 թվականին և մասնագիտացված է «մարդու խոսքի» ճանաչման տեխնոլոգիաներում: Օրինակ Apple-ի սարքերում օգտագործվող Siri ձայնային օգնականը հիմնված է հենց Nuance-ի տեխնոլոգիաների վրա: Nuance-ի տեխնոլոգիաները օգտագործվում են նաև ԱՄՆ հիվանդանոցների 77%-ում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն