LG-ն լքում է սմարթֆոնների շուկան և այլևս սմարթֆոններ չի արտադրի
Ամսաթիվ
LG Electronics-ը պաշտոնապես հայտնեց, որ լքում է սմարթֆոնների շուկան և այլևս սմարթֆոններ չի արտադրի: Այս որոշումն արդեն ընդունվել է ընկերության տնօրենների խորհրդի կողմից: Սմարթֆոնների բիզենսը LG-ն վերջնականապես կփակի ս.թ. հուլիսի 31-ին: Նշվում է, որ այս քայլը կօգնի ընկերությանը կենտրոնացնել ռեսուրսները այլ ենթակառուցվածքներում (էլեկտրական մեքենանրի կոմպոնենտներ, խելացի տներ, ռոբոտատեխնիկա, արհեստական բանականություն և այլն): Նախկինում թողարկված սմարթֆոնները կշարունակվեն վաճառվել և տարածաշրջանից կախված դրանք որոշակի ժամկետներում կշարունակեն ստանալ թարմացումներ:
Նշեմ, որ վերջին տարիներին LG-ի բջջային ենթակառուցվածքը եկամուտ չէր բերում և աշխատում էր վնասով: LG-ն որոշակի քայլեր ձեռնարկեց իրավիճակը շտկելու համար և վերջերս թողարկեց ոչ ստանդարտ LG Wing սմարթֆոնը: